Կարևոր իրադարձություններ

Իրանում ՀՀ դեսպանն այցելել է Նոր Ջուղա

10 Հունվար, 2023 21:14
Իրանում ՀՀ դեսպանն այցելել է Նոր Ջուղա

ԻԻՀ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանն ու ընտանիքի անդամները ժամանել են Սպահան։

Թեմի Ազգային առաջնորդարանի կազմակերպությամբ դեսպանն այցելել է Ազգային Առաջնորդարան, ուր հանդիպում է ունեցել թեմակալ Առաջնորդ Գերշ. Տեր Սիփան Ս. Եպս. Քեչեճյանի, Պատգ. ժողովի ցկյանս պատվո անդամ Թաթուլ Օհանյանի, Պատգամավորական ժողովի, Թեմական և Կրոնական խորհուրդների ատենապետներ Նոել Մինասյանի, Վրեժ Տեր-Մարտիրոսյանի ու Զավեն Սիմոնյանի և Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արբի Բաբայանի հետ և շրջայց կատարել Ս. Ամենափրկիչ վանքի զբոսաշրջիկական բաժինները, այցելել Ն. Ջ. Հայոց ազգային կրթահամալիր, իսկ երեկոյան՝ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միություն, որտեղ հանդիպել է միության Կենտրոնական վարչության անդամներին։

Դեսպանն այցելել է Սպահան քաղաքի տեսարժան վայրեր, մասնակցել Ս. Ճրագալույցի տոնի առիթով Ս. Ստեփանոս եկեղեցում մատուցված Ս. Պատարագին,ապա Ս. Բեթղեհեմ եկեղեցում մասնակցել է տեղի ունեցած Ս. Պատարագին։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին