Կարևոր իրադարձություններ

Լաչինի միջանցքով շարժը վերսկսելու վերաբերյալ բանակցությունները շարունակվում են. ՌԴ ՊՆ

10 Հունվար, 2023 20:56
Լաչինի միջանցքով շարժը վերսկսելու վերաբերյալ բանակցությունները շարունակվում են. ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը:

«ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում՝ երեք երթուղիներով։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին