Կարևոր իրադարձություններ

Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

10 Հունվար, 2023 20:45
Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 15։50-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Տնակ» արագ սննդի կետի դիմաց, բախվել են BMW և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Աբովյան» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բաժանարար ճանապարհին տեղադրված երկաթե սյունն ու առաջ ընթանալով՝ բախվել ծառին։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարոդների և վիրավորների ինքնությունը։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին