Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ-ն ի վիճակի է լուծել իր առջև դրված խնդիրները. գլխավոր քարտուղար

10 Հունվար, 2023 18:15
ՀԱՊԿ-ն ի վիճակի է լուծել իր առջև դրված խնդիրները. գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովն ասել է, որ կազմակերպությունն ունակ է լուծել իր առջև դրված խնդիրները։ 

«Չնայած բոլոր մարտահրավերներին, ես խորապես համոզված եմ, որ ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, այն ի վիճակի է լուծել այն խնդիրները, որոնք դրված են իր առջև»,- ասել է նա։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Թասմագամբետովը նշել է, որ այժմ աշխարհն ականատես է աշխարհաքաղաքական մեծ մարտահրավերների։

«Մենք պետք է լուծենք շատ բարդ քաղաքական, տնտեսական և այլ խնդիրներ: ՀԱՊԿ-ի առաջ ոչ պակաս բարդ խնդիրներ են ծառացած»,- հայտարարել է Թասմագամբետովը։

Իմանգալի Թասմագամբետովը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղաի պաշտոնը ստանձնել է հունվարի 1-ից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին