Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ զորավարժությունները ՀՀ-ում չանցկացնելու վերաբերյալ դիրքորոշումը կպարզվի. Պեսկով

10 Հունվար, 2023 16:02
ՀԱՊԿ զորավարժությունները ՀՀ-ում չանցկացնելու վերաբերյալ դիրքորոշումը կպարզվի. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանն այն մասին, որ այս տարի ՀԱՊԿ զորավարժություններ Հայաստանում չեն կայանա, նշել է, որ Փաշինյանի հայտարարությունը նորություն է և կպարզվի:

«Սա Հայաստանի վարչապետի բավականին նոր հայտարարություն է։ Կարծում եմ, որ ՀԱՊԿ գործընկերները կապի մեջ կլինեն, նրանք կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է Պեսկովը։

Վերջինս հավելել է, որ Հայաստանը Ռուսաստանի մերձավոր դաշնակիցն է, և ամեն դեպքում, երկխոսությունը կշարունակվի։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Փաշինյանը նպատակահարմար չի համարել, որ Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացվեն։

 

Լրահոս

Դիտել ավելին