Կարևոր իրադարձություններ

Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին

10 Հունվար, 2023 15:41
Արմեն Գրիգորյանն ընդունել է  ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 10-ին ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին՝ Մարչին Վիդրայի գլխավորությամբ:Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:

ԱԽ քարտուղարը ողջունելով խմբի անդամների այցը Հայաստան՝ բարձր է գնահատել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը և մեկ անգամ ևս վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու նոր քաղաքացիական առաքելության աշխատանքներին:

Կողմերն անդրադարձել են ԵՄ նոր քաղաքացիական առաքելության գործունեության շրջանակներին, դրա տեղակայմանը և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին