Կարևոր իրադարձություններ

Ես այդ հարցերը քննարկում եմ ոչ թե խաղաղապահ զորախմբի ղեկավարի, այլ ՌԴ գերագույն հրամանատարի հետ. վարչապետ

10 Հունվար, 2023 13:59
Ես այդ հարցերը քննարկում եմ ոչ թե խաղաղապահ զորախմբի ղեկավարի, այլ ՌԴ գերագույն հրամանատարի հետ. վարչապետ

Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում նշեց, որ ռուս խաղաղապահները չեն քննադատվում մեր կողմից.

«Մենք մեր մտահոգություններն ենք հայտնում իրավիճակի վերաբերյալ, այսօր այնտեղ ռուս խաղաղապահների վարկաբեկման արշավ է։ Նոյեմբերի 9֊ի պայմանագրում գրված է, որ ռուս խաղաղպահներն են պատասխանտու Լաչինի միջանցքի համար։ ռուս խաղաղապահներն այսօր արցախցիների երաշխավորն են։ Մենք ուշադրություն ենք հրավիրում այս փաստին։

Ես այդ հարցերը քննարկում եմ ոչ թե խաղաղապահ զորախմբի ղեկավարի, այլ ՌԴ գերագույն հրամանատարի հետ։ Ոչ մեկ չի վիճարկում, որ ռուս խաղաղապահներն են ԼՂ ժողովրդի անվտանգությունն ապահովում: Բայց ունենք Փառուխի դեպքերի նախադեպը:

Ադրբեջանցիները մուտք են գործել ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի և մենք, ըստ էության, ոչ մի արձագանք չենք տեսել: Խծաբերդում ՀՀ քաղաքացիներ են գերեվարվել: Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո գերեվարվել են ՀՀ քաղաքացիներ, որոնք առնչություն չունեն ռազմական գործողությունների հետ: Մենք պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը, եթե մեր շահերից է բխում, մեզանից կախված ամեն ինչ կանենք, որ ստորագրենք, այստեղ հիմա խնդիրը ոչ միայն թղթի բովանդակությունն է, այլև դրա իրագործումը»։

 

Լրահոս

Դիտել ավելին