Կարևոր իրադարձություններ

ՊՆ նախարարն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությանը

10 Հունվար, 2023 13:43
ՊՆ նախարարն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությանը
Հունվարի 10-ին ընդունել եմ ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությանը՝ Մարչին Վիդրայի գլխավորությամբ: Գրել է ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
 
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:
 
Հանդիպման ընթացքում ամփոփվել է 2022թ. դեկտեմբերին 19-ին ավարտված առաքելության գործունեությունը: Գոհունակությամբ արձանագրել ենք դրա ընթացքում առաքելության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև համագործակցությունը` հույս հայտնելով, որ այն արդյունավետ կշարունակվի նաև նոր առաքելության գործունեության ընթացքում:
 
Ներկայացրել եմ տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը և դրա հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները:
 
Բարձր եմ գնահատել ԵՄ ներգրավվածությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում` հատկապես կարևորելով դիտորդական առաքելությունների դերը, և հայտնել պաշտպանության նախարարության պատրաստակամությունը՝ շարունակելու բոլոր միջոցներով աջակցել ԵՄ նոր դիտորդական առաքելությանը:
 

Լրահոս

Դիտել ավելին