Կարևոր իրադարձություններ

Առանց մարտունակ բանակի խաղաղություն հնարավոր չէ, և խաղաղության օրակարգն անհրաժեշտություն է. Նիկոլ Փաշինյան

10 Հունվար, 2023 13:24
Առանց մարտունակ բանակի խաղաղություն հնարավոր չէ, և խաղաղության օրակարգն անհրաժեշտություն է. Նիկոլ Փաշինյան

«Առանց մարտունակ բանակի խաղաղություն հնարավոր չէ, և խաղաղության օրակարգն անհրաժեշտություն է։ Մեզ որևէ մեկը չպետք է շեղվի այդ օրակարգից։ Այն, որ ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ, ակնհայտ է: Երբ մենք խոսում ենք ԼՂՀ֊ի մասին, Ադրբեջանը դա որակում է ոտնձգություն իր տարածքի նկատմամբ։

Մենք պետք է մեզ հարց տանք, այս տարածաշրջանում մենք մեզ ո՞նց ենք դիրքավորում` որպես հարևան ու գործընկեր, թե՞ որպես ֆորպոստ, պատմական արդարության մարտիկ, թե՞ որպես մի պետություն, որ պետք է մյուսներին դասեր տա` ինչպես ապրել։ Մենք պետք է առավել խորագետ լինենք, որպեսզի կարողանանք մեր առջև ծառացած խնդիրները կարգավորենք»,-ասուլիսի ընթացքում ասաց վարչապետը։

 

Լրահոս

Դիտել ավելին