Կարևոր իրադարձություններ

Վերացվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեության կասեցումը

10 Հունվար, 2023 11:21
Վերացվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեության կասեցումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Սիփան Մարտիրոսյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Շիրակի մարզ, ք. Գյումրի):

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում շտկվել են նախկինում հայտնաբերված խախտումները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին