Կարևոր իրադարձություններ

Կայացել է էլեկտրոնային հաշտարարության հարթակի մրցույթը

10 Հունվար, 2023 10:19
Կայացել է էլեկտրոնային հաշտարարության հարթակի մրցույթը
Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ կայացել է էլեկտրոնային հաշտարարության առցանց հարթակի մշակման բաց մրցույթը: Մրցույթի նպատակն է ավտոմատացնել օրենքով սահմանված հաշտարարության գործառույթները՝ տրամադրելով թափանցիկ և առցանց հարթակ գործընթացի բոլոր դերակատարների համար, ինչը բխում է նաև Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարությունից:
 
Համակարգից օգտվելու են Արդարադատության նախարարության և դատական համակարգի ներկայացուցիչները, ինչպես նաև քաղաքացիները և հաշտարարները: Յուրաքանչյուր դերակատար ունենալու է օրենքով իր համար նախատեսված գործառույթները՝ ընթացակարգն առավել սահուն և արագ կազմակերպելու համար:
 
Վերոնշյալն ապահովելու նպատակով Արդարադատության նախարարությունը հայտարարել էր Էլեկտրոնային հաշտարարության տեղեկատվական համակարգի ծրագրային ապահովման մշակման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթ:
Գրանցվել է մասնակցության աննախադեպ ցուցանիշ. մրցույթին մասնակցել է ՏՏ ոլորտում մասնագիտացած 11 կազմակերպություն:
Առավել ցածր գին առաջարկել և հաղթող է ճանաչվել «Վեբ Ֆաունդեյշն» ՍՊԸ-ն:
 

Լրահոս

Դիտել ավելին