Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները մեքենայում թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ)

09 Հունվար, 2023 22:23
Ոստիկանները մեքենայում թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ)

Հունվարի 4-ին ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի առաջին դասակի պարեկները բացահայտեցին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար Վարդանանց հրապարակում նրանք կանգնեցրել էին «ՎԱԶ-2107» մակնիշի մի ավտոմեքենա: 23-ամյա վարորդը պարեկներին հայտնել է, որ իր մոտ թմրամիջոց կա: Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջական կասկածանքով երիտասարդը հրավիրվեց ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ էլ իրավապահների պահանջով ներկայացրեց թղթով փաթեթավորված մարիխուանայի նմանվող զանգված:

Նրա հայտնածով՝ ներկայացվածը մարիխուանա է, որը պատրաստել էր վայրաճ թփերից:
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին