Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    422
    438

  • RUB

    5,49
    5,89

Կարևոր իրադարձություններ

Վահագն Խաչատուրյանը ոստիկանության մի քանի պաշտոնյաների ազատել է զբաղեցրած պաշտոններից

09 Հունվար, 2023 19:32
Վահագն Խաչատուրյանը ոստիկանության մի քանի պաշտոնյաների ազատել է զբաղեցրած պաշտոններից

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի քանի պաշտոնյայի զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին հրամանագրեր:

Նախագահը հունվարի 9-ին ստորագրել է հրամանագիր ըստ որի՝ զբաղեցրած պաշտոնից ազատել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հովհաննիսյանին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ղազարյանին: 

Ինչպես արդեն նշել էինք, Վահե Ղազարյանը նշանակվել է ներքին գործերի նախարար։

 

Լրահոս

Դիտել ավելին