Կարևոր իրադարձություններ

Արփինե Սարգսյանն ու Դավիթ Համբարյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

09 Հունվար, 2023 18:53
Արփինե Սարգսյանն ու Դավիթ Համբարյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Արփինե Սարգսյանը և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն ազատել են զբաղեցրած պաշտոններից: Վարչապետի որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Համբարյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից:

 
 

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Սարգսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»։

 

Լրահոս

Դիտել ավելին