ՀՀ նախագահի հրամանագրով՝ Վահե Ղազարյանը նշանակվել է ՀՀ Ներքին գործերի նախարար։ Նախագահի հրամանագրում մասնավորապես ասվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վահե Ղազարյանին նշանակել ներքին գործերի նախարար»։