Կարևոր իրադարձություններ

Ռոնալդուն և Մեսսին կարող են միմյանց դեմ խաղալ առաջիկա շաբաթների ընթացքում

09 Հունվար, 2023 17:45
Ռոնալդուն և Մեսսին կարող են միմյանց դեմ խաղալ առաջիկա շաբաթների ընթացքում

Առաջիկայում խաղադաշտում կարող են հանդիպել մեր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուն ու Լիոնել Մեսսին։

RMC ռադիոկայանի փոխանցմամբ՝ ձմռանը նախատեսված է հանդիպում ֆրանսիական ՊՍԺ-ի, որի կազմում հանդես է գալիս Մեսսին, և սաուդյան Ալ-Նասրի միջև, ուր Ռոնալդուն մի քանի օր առաջ տեղափոխվել է ազատ գործակալի կարգավիճակով։ Ի սկզբանե այս թիմերի միջև խաղը նախատեսված էր անցած տարվա հունվարին, սակայն այն ստիպված հետաձգվեց՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

Վերջին անգամ Մեսսիի և Ռոնալդուի ճանապարհները խաղադաշտում խաչվել են 2020 թվականի դեկտեմբերին՝ «Բարսելոնայի» Չեմպիոնների լիգայի «Յուվենտուսի» դեմ խաղում։ Այդ պայքարն ավարտվեց իտալացիների հաղթանակով, Ռոնալդուն դուբլի հեղինակ դարձավ

 

Լրահոս

Դիտել ավելին