Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    417
    433

  • RUB

    5,3
    5,7

Կարևոր իրադարձություններ

Ավանդների դիմաց փոխհատուցման շահառուների նոր խումբ կձևավորվի

09 Հունվար, 2023 16:50
Ավանդների դիմաց փոխհատուցման շահառուների նոր խումբ կձևավորվի

2022 թվականի ընթացքում ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցման նպատակով՝ պետական բյուջեով հատկացվել է ընդհանուր առմամբ շուրջ 1 մլրդ 800 մլն դրամ, որի շրջանակում փոխհատուցում է տրամադրվել հերթացուցակում այդ պահին առկա քաղաքացիներին։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Այսպիսով, 2022 թվականին փոխհատուցում է տրամադրվել շուրջ 9800 քաղաքացու։

2023 թվականին ևս կշարունակվի ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու գործընթացը․ որպես շահառուների նոր խումբ կընդգրկվեն մինչև 1940 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձինք։

Հաշվառման նպատակով՝ քաղաքացին կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով) դիմել Միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման բնակության վայրի տարածքային կենտրոն։

Ավանդատու քաղաքացիները հնարավորություն ունեն գումարն ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին