Microsoft ընկերությունը 2023 թվականի հունվարի 10-ից այլևս չի աջակցի Windows 8.1 օպերացիոն համակարգին:
Ինչպես գրում է Kommersant-ը, սա նշանակում է, որ այսուհետ համակարգի թարմացումները կդադարեցվեն, և տեխնիկական աջակցություն այլևս չի տրամադրվի:
Microsoft-ը զգուշացնում է, որ հունվարի 10-ից հետո Windows 8.1-ով գործող համակարգիչները կդառնան ավելի խոցելի հարձակումների նկատմամբ և օգտատերերին առաջարկել է թարմացնել՝ ներբեռնելով Windows 11:
Windows 8.1-ը թողարկվել է 2013 թվականին և եղել է Microsoft-ի ամենաքննադատված օպերացիոն համակարգերից մեկը. օգտատերերը դժգոհում էին անհարմարությունից և դանդաղ աշխատանքից:
Երկու տարի անց թողարկվել է Windows 10-ը, որը դարձել է Microsoft-ի ամենահաջող արտադրանքներից մեկը։
Մինչև 2020 թվականի մարտն, այն ներբեռնվել է ավելի քան 1 միլիարդ համակարգչում: