Կարևոր իրադարձություններ

Մարմարաշենում 13-օրական երեխա էր մահացել. մանրամասներ. «Առավոտ»

09 Հունվար, 2023 16:24
Մարմարաշենում 13-օրական երեխա էր մահացել. մանրամասներ. «Առավոտ»

Հունվարի 3-ին Արարատի մարզի Մարմարաշեն համայնքի բնակիչ 13 օրական Հովսեփ Հ-ի մահվան հանգամանքները քննվում են, նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով:

Երեխային Մասիսի բժշկական կենտրոն է տեղափոխել տատիկը՝ արդեն մահացած վիճակում՝ գրում է Aravot.am-ը։

Մասիս բ/կ բուժական գծով փոխտնօրեն Արթուր Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մահվան պատճառը դեռ հայտնի չէ, նշանակվել է փորձաքննություն: Ըստ նրա, նորածնի հարազատները պատմել են, որ երեխան ամբողջ գիշեր վատ է եղել, անհանգիստ, բայց միայն առավոտյան են որոշել տեղափոխել հիվանդանոց. «Մեզ մոտ  գրանցվել է նորածնի կենսաբանական մահ»:

Մարմարաշենի ղեկավար Տիգրան Զաքարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն հասած տեղեկություններով՝ մահացած նորածինը վերջին շրջանում տարածված վիրուսով է վարակվել ու շատ փոքր լինելու պատճառով չի հաղթահարել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին