Կարևոր իրադարձություններ

Վերածնվել է 44-օրյա պատերազմում զոհված Միքայելը

09 Հունվար, 2023 16:13
Վերածնվել է 44-օրյա պատերազմում զոհված Միքայելը

Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Միքայել Կորյունի Հարությունյանի եղբայրը, ում ծնողները կրկին անվանակոչել են Միքայել:Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։

Մայրիկի՝ Սիրանուշ Հովհաննիսյանի խոսքով՝ վերածնվել է զոհված Միքայելը, տունը լցվել է նրա շնչով՝ վերաիմաստավորելով ընտանիքի անդամների կյանքը:

Շնորհավորում ենք Հարությունյանների ընտանիքին, իսկ փոքրիկին մաղթում առողջություն և, որ ամենակարևորն է, խաղաղ երկնքի տակ անհոգ մանկություն:

 

Լրահոս

Դիտել ավելին