Կարևոր իրադարձություններ

Փաբերից մեկի մոտ խուլիգանություն կատարելու համար 5 կին է բերման ենթարկվել

09 Հունվար, 2023 15:06
Փաբերից մեկի մոտ խուլիգանություն կատարելու համար 5 կին է բերման ենթարկվել

Հունվարի 7-ին, ժամը 04:00-ին, ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Նալբանդյան փողոցի փաբերից մեկի մոտ, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել հինգ կանանց, իսկ մեկը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն հրաժարվելով բուժօգնությունից՝ ներկայացել է Կենտրոնական բաժին:

Պարզվել է, որ նրանք ժամը 03:50-ի սահմաններում վիճաբանել, հայհոյել, հարվածներ են հասցրել իրար՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: Իսկ ձերբակալման ժամանակ նրանցից մեկը իր մոտից գցել է պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ դեղնականաչավուն զանգված և թմրամիջոց օգտագործելու համար նախատեսված հարմարանք էին:

Կատարվում է նախաքննություն՝ նշում է Ոստիկանությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին