Կարևոր իրադարձություններ

Հայտնի են միասնական քննությունների առաջին փուլի օրերը

09 Հունվար, 2023 14:15
Հայտնի են միասնական քննությունների առաջին փուլի օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023-2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը:

Համաձայն հրամանի՝ միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

15.01.2023 թ. - «Քիմիա», «Ռուսաց լեզու»

22.01.2023 թ. - «Օտար լեզուներ»

29.01.2023 թ. - «Հայոց լեզու և հայ գրականություն»

04.02.2023 թ. - «Մաթեմատիկա»

05.02.2023 թ. - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»

12.02.2023 թ. - «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»

Հաստատված է նաև 2023 թվականի միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը. գործելու է 29 կենտրոն Երևանում և մարզերում:

Ըստ գործող կարգի՝ այս փուլում դիմորդները չեն կատարում բուհի և մասնագիտության հայտագրում: Հայտագրման փուլը կմեկնարկի ապրիլից:

 

Լրահոս

Դիտել ավելին