Կարևոր իրադարձություններ

«Դեգուստո»-ի մոտ տեղի ունեցած սպանության ու դանակահարության մեջ կասկածվողը ձերբակալվել է

09 Հունվար, 2023 13:35
«Դեգուստո»-ի մոտ տեղի ունեցած սպանության ու դանակահարության մեջ կասկածվողը ձերբակալվել է

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 8-ին Երևանի Լեփսիուսի փողոցի տներից մեկի մոտ հայտնաբերվել, սպանության և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել է 18-ամյա մի երիտասարդ:Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին, ժամը 16.40-ին, պարեկային ծառայության կարգախմբից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկի («Դեգուստո»-ի մոտ) մոտ տեղի է ունեցել դանակահարություն, երեք անձ տեղափոխվել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Ժամը 17.00-ին «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի. նա հայտնել էր, որ դանակահարվել է Ռուբինյանց փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Հաջորդ հաղորդումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից էր. կտրած-ծակած վերքերով բուժօգնության էին տեղափոխվել 19-ամյա, 18-ամյա և 25-ամյա երեք երիտասարդ: 25-ամյա երիտասարդի վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ, և նա հիվանդանոցում մահացել էր:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը դեպքի մասնակիցներից մեկը հայտնաբերվել և ներկայացվել է քննչական բաժին:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 8-ին 18-ամյա երիտասարդը Լեփսիուսի փողոցի տներից մեկի մոտ հայտնաբերվել, սպանության և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին