Կարևոր իրադարձություններ

Միրզոյանը բարձր է գնահատել ԵՄ դիտորդական առաքելության դերը ՀՀ-ի նկատմամբ նոր ագրեսիաների կանխարգելման գործում (տեսանյութ)

09 Հունվար, 2023 13:19
Միրզոյանը բարձր է գնահատել ԵՄ դիտորդական առաքելության դերը ՀՀ-ի նկատմամբ նոր ագրեսիաների կանխարգելման գործում (տեսանյութ)

Հունվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին՝ Մարչին Վիդռայի գլխավորությամբ:

Խումբը Հայաստան է գործուղվել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:

Կողմերն անդրադարձ են կատարել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին: Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր է գնահատել դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում կայունության ամրապնդման ու Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիաների կանխարգելման գործում և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը։

Քննարկվել են նաև համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին