Կարևոր իրադարձություններ

Քանի մեր հայրենակիցները դժգոհում են՝ Հայաստանում գործ չկա, օտարերկրացիները աշխատում են հայերեն չիմանալով. Չախոյան

09 Հունվար, 2023 12:43
Հեղինակ՝ Տարոն Չախոյան
Քանի մեր հայրենակիցները դժգոհում են՝ Հայաստանում գործ չկա, օտարերկրացիները աշխատում են հայերեն չիմանալով. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել.

«Տուն էի գալիս, շենքի դիմաց առաքիչի ուսապարկով մի տղա մոտեցավ։ Անգլերեն հասցե էր հարցնում։

Հետաքրքրվեցի․․․

Պարզվեց իրանցի է, առաքիչ է աշխատում։

Ի դեպ սա առաջին դեպքը չէ, օտարերկրացիներին Հայաստանում աշխատելիս կարելի է նկատել տարբեր բնագավառներում՝ տրանսպորտի, առևտրի, կապի, շինարարության, սպասարկման ․․․

Ու քանի դեռ մեր հայրենակիցներից շատերը դժգոհում են, թե Հայաստանում գործ չկա՝ օտարերկրացիները Հայաստանում աշխատում են անգամ հայերեն չիմանալով։

Գործ միշտ էլ կա, կարևորը ցանկություն լինի աշխատելու»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին