Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտնել է, որ Twitter-ում տեքստի ֆորմատավորման գործառույթներ կհայտնվեն։
«Այս եռամսյակում մենք կավելացնենք պարզ ֆորմատավորման գործառույթներ, ինչպիսիք են հաստ տառատեսակը, ընդգծված տեքստը և տառաչափի փոփոխությունը», - գրել է նա թվիթերյան էջում:
Մասկը բացատրել է, որ հարկավոր է օգտատերերին Twitter-ում ամբողջական տեքստեր հրապարակելու հնարավորություն տալ, որպեսզի նրանք ստիպված չլինեն այլ կայքերից օգտվել։
Միևնույն ժամանակ խորհուրդ տվել հակիրճ գրառումներ անել։