Կարևոր իրադարձություններ

Գողացել էին Չինարիի 17-րդ փողոցի գիշերային հենասյունը

09 Հունվար, 2023 10:40
Գողացել էին Չինարիի 17-րդ փողոցի գիշերային հենասյունը

Հունվարի 5-ին Տավուշի մարզի Չինարի բնակավայրի ղեկավարը ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում էր տվել, որ ապամոնտաժելու միջոցով գողացել են Չինարիի 17-րդ փողոցի գիշերային հենասյունը՝ մետաղյա լուսարձակով:

Ինչպես հայտնում են Ոստիկանությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցաումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է նույն գյուղի 52-ամյա մի բնակիչ: Գողոնը հայտնաբերվել է նրա տան բակում:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին:

Պետական-հասարակական ունեցվածքի գողության հաջորդ դեպքը գրանցվեց ոստիկանության Սպիտակի բաժնում: Խնկոյան-Հարթագյուղ գյուղամիջյան ճանապարհից գողացել էին բետոնե ուղղորդ 10 սյուն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Խնկոյան գյուղի 26-ամյա մի բնակիչ:

Գողոնը հայտնաբերվել է, նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սպիտակի քննչական բաժին:

 
 

Լրահոս

Դիտել ավելին