Կարևոր իրադարձություններ

Արցախի որոշ ուսումնական հաստատությունների աշխատանքը ժամանակավորապես կկասեցվի. Արցախի ԿԳՄՍՆ

08 Հունվար, 2023 21:48
Արցախի որոշ ուսումնական հաստատությունների աշխատանքը ժամանակավորապես կկասեցվի. Արցախի ԿԳՄՍՆ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է․

«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառով հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացը ս.թ. հունվարի 9-ից կկազմակերպվի հետևյալ եղանակով.

Նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կկասեցվի։

Հանրակրթական դպրոցները կշարունակեն գործել բնականոն հունով:

 

Դադարեցված ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

 

Լրահոս

Դիտել ավելին