Կարևոր իրադարձություններ

Ավտովթարի հետևանքով ռեժիսոր Հարություն Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց

08 Հունվար, 2023 20:05
Ավտովթարի հետևանքով ռեժիսոր Հարություն Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 13։35-ի սահմաններում Աբովյան փողոցի թիվ 34 շենքի դիմաց բախվել են 68-ամյա Հարություն Խաչատրյանի վարած Hyundai մակնիշի և 51-ամյա Վաղարշակ Վարդանյանի վարած BMW X7 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Հ. Խաչատրյանը օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Բախման հետևանքով Hyundai-ը գլխիվայր շրջվել է։

Վթարի փաստով Հ. Մարգարյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից հիվանդանոց տեղափոխված Հ. Խաչատրյանը հայտնի ու ճանաչված ռեժիսոր, պրոդյուսեր է, իսկ BMW X7-ը հաշվառված է ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարապետ Գուլոյանի անվամբ։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին