Կարևոր իրադարձություններ

ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած պատահարից

08 Հունվար, 2023 17:07
ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած պատահարից

Հունվարի 8-ին՝ ժամը 13։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայում՝ «Green Palace» հյուրանոցի մոտակայքում, այրվում է «Dodge Avenger» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ. Գ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։45-ին, մարվել՝ 13:55 -ին:

Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին