Կարևոր իրադարձություններ

Հերոսների երեխաների համար Արարատում միջոցառում է կազմակերպվել

08 Հունվար, 2023 14:59
Հերոսների երեխաների համար Արարատում միջոցառում է կազմակերպվել
Արարատի մարզպետարանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Արցախյան վերջին պատերազմներում զոհվածների, հաշմանդամների և անհայտ կորածների 160 երեխաների համար միջոցառում էր կազմակերպել։
 
Փոքրիկները Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում դիտել են «Ձնեմարդը» ներկայացումը, հանդիպել Ձմեռ պապին և ստացել նվերներ։
 
Միջոցառումն իրականություն է դարձել բարերարների և թատրոնի տնօրինության աջակցությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին