Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    422
    438

  • RUB

    5,49
    5,89

Կարևոր իրադարձություններ

Երեկ Գեղարքունիքում տեղի ունեցած վթարի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

08 Հունվար, 2023 13:22
Երեկ Գեղարքունիքում տեղի ունեցած վթարի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

2023թ. հունվարի 7-ին, ժամը 16.10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 62.5-րդ կիլոմետրին իրար են բախվել Մարտունի խոշորացված համայնքի Լիճք բնակավայրի բնակչի վարած "Վազ 21703" մակնիշի և նույն համայնքի Վարդենիկ բնակավայրի բնակչի կողմից վարած "Օպել" մակնիշի ավտոմեքենաները։ Դրա հետևանքով առաջացած հրդեհից երկու ավտոմեքենաների վարորդները և բոլոր ուղևորները` ընդհանուր վեց անձ, այդ թվում երկու մանկահասակ երեխաներ, մահացել են։ Այս մասին տեղեկանում են Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի գրառումից:

Նշված ողբերգական դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզի քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Սկսվել է նախաքննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին