Կարևոր իրադարձություններ

Արցախի բոլոր շրջաններում ձյուն է տեղում

08 Հունվար, 2023 12:25
Արցախի բոլոր շրջաններում ձյուն է տեղում

Արցախում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Հանրապետության բոլոր շրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից:

Ստեփանակերտ-Քռասնի-Ննգի, Խաչեն-Ցեխ ձոր հատվածներում, Մարտակերտ-Դրմբոն ավտոճանապարհին և Մարտունու շրջանում ձյան շերտի բարձրությունը 2-3սմ է, իսկ Շուշիի շրջանում` 5-6 սմ։

Միջշրջանային բոլոր ճանապարհահատվածներում կատարվում է ձյան մաքրման, անհրաժեշտության դեպքում` աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ։

ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ առաջիկա 4 օրերին հանրապետությունում ձյան տեսքով տեղումները կշարունակվեն, ուստի վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Լրահոս

Դիտել ավելին