Կարևոր իրադարձություններ

Արցախի որոշ ուսհաստատությունների աշխատանքը ժամանակավորապես կկասեցվի

07 Հունվար, 2023 21:08
Արցախի որոշ ուսհաստատությունների աշխատանքը  ժամանակավորապես կկասեցվի

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառով հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացը ս.թ. հունվարի 9-ից կկազմակերպվի հետևյալ եղանակով.

Նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կկասեցվի։

Ինչպես հայտնում են Արցախի ԿԳՄՍ նախարարությունից, հանրակրթական դպրոցները կշարունակեն գործել բնականոն հունով:

Դադարեցված ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին