Կարևոր իրադարձություններ

Բախվել են մեքենաներ. 6 զոհերի դիերը դուրս են բերվել այրված վիճակում

07 Հունվար, 2023 20:56
Բախվել են մեքենաներ. 6 զոհերի դիերը դուրս են բերվել այրված վիճակում

Հունվարի 7-ին, ժամը 16։21-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Գետաշեն-Մարտունի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին բախվել են «Opel» և «Lada Priora» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել․ կա 6 զոհ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:34-ին, մարվել՝ 16:40-ին` նշում է ԱԻՆ-ը:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 4, իսկ «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայից՝ 2 այրված դի։

 

 

Լրահոս

Դիտել ավելին