Կարևոր իրադարձություններ

Մեր սրտերն ու զգացմունքները Արցախում հայերի հետ են իրենց շատ դժվար օրերին. թուրք պատմաբան

07 Հունվար, 2023 19:32
Մեր սրտերն ու զգացմունքները Արցախում հայերի հետ են իրենց շատ դժվար օրերին. թուրք պատմաբան

Թուրք պատմաբան Թաներ Աքչամը անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը՝ ֆեյսբուքյան էջում գրելով․

«Ավելի քան 120․000 մարդ գտնվում է ադրբեջանական պաշարման մեջ՝ ապագայի անորոշության պայմաններում։ Եվ աշխարհը, ցավոք, աչք է փակում այն ամենի վրա, ինչ կատարվում է հենց մեր աչքի առաջ։

Հայերը նշում են Սուրբ Ծնունդը։ Բոլոր հայ բարեկամներին շնորհավորում եմ այդ օրվա կապացությամբ։ Ուզում եմ՝ այս տոնը բոլորիս բերի երջանկություն, խաղաղություն և լավ օրեր:

Մեր սրտերն ու զգացմունքները Արցախում հայերի հետ են իրենց շատ դժվար օրերին»։

 

Լրահոս

Դիտել ավելին