Կարևոր իրադարձություններ

Ապարանում, Արագածում և Ջերմուկում ձյուն է տեղում

07 Հունվար, 2023 14:11
Ապարանում, Արագածում և Ջերմուկում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Լրահոս

Դիտել ավելին