Կարևոր իրադարձություններ

Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից ևս երեք հիվանդ տեղափոխվել է ՀՀ

07 Հունվար, 2023 12:41
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից ևս երեք հիվանդ տեղափոխվել է ՀՀ
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով երեք հիվանդներ՝ ովքեր օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ, այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱՆ-ից:
 
Տեղափոխված հիվանդներից մեկը 2 ամսական «Դաունի համախտանիշ»-ով երեխա է, իսկ մյուս երկուսը՝ «Աջ ուսահոդի շրջանի կիստա՝ բարդացած ինֆեկցիայով» և «Սուր լեյկոզ» ախտորոշումներով, չափահաս բուժառուներ։

 

Լրահոս

Դիտել ավելին