Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ է ԵՄ-ն այդքան լռում. Եվրախորհրդարանի պատգամավոր

07 Հունվար, 2023 12:59
Հեղինակ՝ Պետեր վան Դալեն
Ինչո՞ւ է ԵՄ-ն այդքան լռում. Եվրախորհրդարանի պատգամավոր

Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Պետեր վան Դալենը Թվիերի իր միկրոբլոգում կիսվել է BBC news-ի հոդվածով, որն անդրադառնում է Լաչինի միջանցքը փակելուց հետո ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Պատգամավորը գրառման մեջ ասել է.

«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական շրջափակման դաժան արդյունքները. դատարկ խանութներ ու հուսահատ մարդիկ. Ինչու՞ է ԵՄ-ն այդքան լռում։ Ես չեմ հասկանում!

Պետք է գործել հիմա!»:

Եվրախորհրդարանի պատգամավորն իր գրառման մեջ հիշատակել է նաև Ժոզեֆ Բորելին և ԵԺԿ խմբին՝ իր կոչը նաև ուղղելով նրանց:

 

Լրահոս

Դիտել ավելին