Կարևոր իրադարձություններ

Բայդենը շնորհավորել է Մաքքարթիին՝ ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

07 Հունվար, 2023 11:41
Բայդենը շնորհավորել է Մաքքարթիին՝  ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հանրապետական ​​կուսակցության ներկայացուցիչ Քևին Մաքքարթիին՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նոր նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Բայդենն ընդգծել է, որ ամերիկացի ժողովուրդն ակնկալում է, որ իր առաջնորդները կկառավարեն այնպես, որ համաքաղաքացիների կարիքները վեր դասեն ամեն ինչից: Նա նաև նշել է, որ պատրաստ է հնարավորության սահմաններում աշխատել հանրապետականների հետ, և որ եկել է ժամանակը, որ ընտրված մարդիկ կարևոր գործեր անեն երկրի համար։

Ինչպես արդեն հայտնել էինք, ԱՄՆ ներկայացուցրիչների պալատն այսօր 15-րդ փորձից հետո նոր խոսնակ է ընտրել:

 

Լրահոս

Դիտել ավելին