Կարևոր իրադարձություններ

Ռոնալդուի շնորհանդեսն Ալ Նասրում ավելի շատ մարդ է դիտել, քան աշխարհի առաջնության եզրափակիչը

07 Հունվար, 2023 11:19
Ռոնալդուի շնորհանդեսն Ալ Նասրում ավելի շատ մարդ է դիտել, քան աշխարհի առաջնության եզրափակիչը

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ սաուդյան ակումբի խաղացողի շնորհանդեսը դիտել է մոտ 3 միլիարդ մարդ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Պեդրո Սեպուլվեդան իր սոցիալական ցանցում։

Ըստ աղբյուրի՝ մոտ 40 ալիք ցուցադրել է պորտուգալացու ներկայացումը։ Միևնույն ժամանակ, 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի հանդիսատեսը կազմել է 2 միլիարդ հեռուստադիտող։

Ռոնալդուի պայմանագիրն Ալ-Նասրի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Մինչ Ալ-Նասր տեղափոխվելը Ռոնալդուն հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդում», որը լքել էր 2022 թվականի նոյեմբերին սկանդալային հարցազրույցից հետո։

 

Լրահոս

Դիտել ավելին