Կարևոր իրադարձություններ

Հրետակոծվել է Սյունիքում գտնվող «Ա.Ա.Բ Պրոյեկտ»-ի ասֆալտի գործարանը. Aravot.am (տեսանյութ)

06 Հունվար, 2023 22:09
Հրետակոծվել է Սյունիքում գտնվող «Ա.Ա.Բ Պրոյեկտ»-ի ասֆալտի գործարանը. Aravot.am (տեսանյութ)

Հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը հրետակոծել են Սյունիքի մարզի Նորավան բնակավայրում գտնվող «Ա․Ա․Բ Պրոյեկտ» ՍՊ ընկերության պատկանող ասֆալտի գործարանը:

Ինչպես փոխանցում է Aravot.am-ը, հրետակոծության հետեւանքով հոսանքազրկվել է գործարանը, սարքավորումներն են վնասվել, խափանվել է արտադրական գործընթացի ծրագրային ցիկլը։  Հրետակոծության ժամանակ գործարանը չի աշխատել, միայն պահակն էր այնտեղ։ Վերջինս չի տուժել։

Ընկերությունը զբաղվում է ճանապարհաշինարարական աշխատանքներով, միայն 2022 թվականին նրանք կառուցել են 160 կմ ճանապարհ։ Ընկերությունն այս պահին կառուցում է ռազմավարական նշանակություն ունեցող ՝ Լծեն-Շամբ, Տաթեւ-Լծեն, Արցախ-Կոռնիձոր ճանապարհները։

Նյութն ամբողջությամբ`սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին