Կարևոր իրադարձություններ

Թուրքական կողմն ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացրել է. ԱԳՆ

06 Հունվար, 2023 19:29
Թուրքական կողմն ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացրել է. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը պատասխանել է ԶԼՄ-ների հարցին, թե թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը: 

Որին ի պատասխան Վահան Հունանյանն ասել է. «Իրապես,  թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր:

Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի»։

 

Լրահոս

Դիտել ավելին