Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել «Հրազդան ՋԷԿ»-ի մոտակա սարում

06 Հունվար, 2023 17:27
Հրդեհ է բռնկվել «Հրազդան ՋԷԿ»-ի մոտակա սարում

Հունվարի 5-ին՝ ժամը 17:11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Հրազդան ՋԷԿ»-ի մոտակա սարում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։24-ին, մարվել՝ 21:32-ին:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին