Կարևոր իրադարձություններ

Պայթյուն՝ Սիսիանի քաղաքային պանթեոնում. կա վիրավոր

06 Հունվար, 2023 14:57
Պայթյուն՝ Սիսիանի քաղաքային պանթեոնում. կա վիրավոր

Հունվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21։40-ի սահմաններում ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ավագ օպեր լիազորը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ պայթյուն է տեղի ունեցել Սիսիանի քաղաքային պանթեոնում։

Պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, և մի քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։

Ոստիկաններն ու քնիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Գրիգոր Ս․-ն է, ով Սիսիանի քաղաքային պանթեոնում նռնակի պայթուցիչի հետ անզգույշ է վարվել, և այն պայթել է, ինչի հետևանքով էլ Գրիգոր Ս․-ն ստացել է մարմնական վնասվածքներ։ 

Մանրամասները սկզբնաղբյուրում:

 

 Սիսիանի քաղաքային պանթեոնում նռնակի պայթուցիչի հետ անզգույշ է վարվել, և այն պայթել է, ինչի հետևանքով էլ Գրիգոր Ս․-ն ստացել է մարմնական վնասվածքներ։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին