Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    426
    442

  • RUB

    5,42
    5,82

Կարևոր իրադարձություններ

Արշակունյաց պողոտայի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է տասը բնակիչ

06 Հունվար, 2023 10:28
Արշակունյաց պողոտայի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է տասը բնակիչ

Հունվարի 6-ին, ժամը 06:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 54/1 շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։32-ին, մարվել՝ 07:46-ին։

Փրկարարները տարահանել են 10 բնակչի։ Այրվել է հյուրասենյակը (20 քմ)՝ գույքով, ջերմահարվել՝ խոհանոցի գույքը (50 քմ)․ տուժածներ չկան։

 

Լրահոս

Դիտել ավելին