Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Ձորակապ գյուղում. այրվել է մոտ 80 հակ անասնակեր (տեսանյութ)

06 Հունվար, 2023 00:01
Հրդեհ՝ Ձորակապ գյուղում. այրվել է  մոտ 80 հակ անասնակեր (տեսանյութ)

Հունվարի 5-ին, ժամը 15:12-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորակապ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակա մարագում այրվում է կուտակած անասնակեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են 9-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:33-ին, մարվել՝ 16:31-ին:

Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 4 գմ) և անասնագոմին հարակից թիթեղյա մարագում կուտակած մոտ 80 հակ անասնակեր:

 

Լրահոս

Դիտել ավելին