HALO Trust ականազերծման միջազգային ՀԿ-ն հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«Շրջափակումից գրեթե մեկ ամիս անց կազմակերպությունն ուշադիր հետևում է դրա հումանիտար հետևանքներին: HALO Trust-ի մոտ 100 աշխատակիցներ այժմ Արցախում են, և կազմակերպությունը վերահսկում է նրանց համար ապրանքների և այլ իրերի հասանելիությունը։
HALO Trust-ն ակնկալում է խնդրի շուտափույթ լուծում և մշտական կապի մեջ է գործընկերների և այլ մարդասիրական կազմակերպությունների հետ՝ անհրաժեշտության դեպքում մարդասիրական օգնությունը համակարգելու»: