Կարևոր իրադարձություններ

Երևանում ազգությամբ թուրք քաղաքացին կոտրել է «Դալի» դիսկո-ակումբի դռան ապակին

05 Հունվար, 2023 21:16
Երևանում ազգությամբ թուրք քաղաքացին կոտրել է  «Դալի» դիսկո-ակումբի դռան ապակին

Հունվարի 3-ին միջադեպ է տեղի ունեցել Երևանում։

ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Արին Բերդի փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ մի քաղաքացի մոտեցել է իրենց ու բռունցքներով հարվածել Պարեկային ծառայության ավտոմեքենայի շարժիչի ծածկոցին, որից հետո քարով հարվածել և կոտրել է Արին Բերդի փողոցի 9/2 հասցեում գործող «Դալի» դիսկո-ակումբի դռան ապակուն, իսկ հետո ոտքով հարվածել է ակումբում գտնվող քաղաքացուն։

Այս մասին տեղեկանում ենք SHAMSHYAN.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ,  պարեկները տեղում վնասազերծել են այդ քաղաքացուն և տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին։

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ ոստիկանություն տեղափոխվածը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի 31-ամյա Բիլալ Աթայն է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին