Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքում

05 Հունվար, 2023 21:01
Հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքում

Հունվարի 5-ին, ժամը 16։34-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 70 հասցեի մոտակայքում այրվում է ավտոտնակ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։50-ին, մարվել՝ 17։41-ին։ Այրվել են ավտոտեխսպասարկման կետի (160 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 120 քմ և պահեստամասեր։

 

Լրահոս

Դիտել ավելին